ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Իրանում նավթի արդյունահանումը՝ օրական 3,8 միլիոն բարել

Իրանում նավթի արդյունահանումը՝ օրական 3,8 միլիոն բարել
14.06.2016 | 23:47

Իրանում նավթի արդյունահանումը գերազանցել է օրական 3,8 միլիոն բարելը, արտահանումը՝ 2 միլիոն բարելը՝ խորհրդարանում ասել է նավթի հարցերով նախարար Բիժան Նամդար Զանգանեն: Նրա խոսքով՝ երեք տարի առաջ, երբ ձևավորվել է նախագահ Հասան Ռուհանիի կառավարությունը, Իրանն արդյունահանել է 2,7 միլիոն, իսկ արտահանել 1 միլիոն բարելից քիչ: Այս տարվա սկզբին ԻԻՀ-ի պատժամիջոցների չեղարկումից հետո իրանական նավթի արտահանումը կրկնապատկվել է:

Իրանական ԶԼՄ-ների համաձայն՝ այս տարվա մարտին Իրանն օրական արդյունահանել է 3,3 միլիոն բարել նավթ: Այդ ժամանակ հաղորդվել է, որ տարեվերջին նախատեսվում է օրական արդյունահանումը հասցնել 4 միլիոն բարելի:

Դիտվել է՝ 4026

Մեկնաբանություններ